ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-119-29.08.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հ. Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածից հանել այն նորմը, ըստ որի կենսաթոշակի անցնող քաղաքացին 1992-2013թթ. ժամանակահատվածի համար, բացի աշխատանքային գրքույկից, պարտավոր է ներկայացնել նաեւ սոցիալական վճար կատարած լինելու կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ, ինչը ոչ միայն շատ դժվար իրագործելի է կենսաթոշակի անցնողի համար, այլեւ շատ հաճախ անհնարին է լինում կատարել տվյալ պահանջը (հարկային գործակալի սնանկացման, լուծարման եւ մի շարք այլ պատճառներով): Առաջարկվող մոտեցումը, կարծում ենք, էականորեն կհեշտացնի կենսաթոշակի ձեւակերպման գործընթացը եւ կթեթեւացնի նրանց սոցիալական բեռը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
տնտեսական փորձաքննության
առաջատար մասնագետ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
15.09.2017թ.