ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-64-11.07.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունումը պայմանավորված է ինքնակամ շինարարական կամ առանց քանդման թույլտվության քանդման աշխատանքներ իրականացնելու, առանց ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի շինարարական օբյեկտը շահագործելու իրավախախտումների դեմ վարչական պատասխանատվության պատժամիջոցների կիրառման արդյունավետության բարձրացման եւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դրույթների միջեւ համապատասխանության ապահովման անհրաժեշտությամբ: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի

գլխավոր մասնագետ՝                                                         Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

20.07.2017թ.