ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-002-24.05.2017-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0021-24.05.2017-ԱՍ-011/0)  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 

 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի  25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի նպատակն է լուծել «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների գործող իրավակարգավորումների արդյունքում առաջացած այն խնդիրը, ըստ որի ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող, արհեստավարժ բազմաթիվ դատախազներ եւ ծառայողներ կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը կորցնելու մտավախությունից դրդված աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում, քանի որ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված կենսաթոշակի իրավունքը կորսվում էր 2017 թվականի հուլիսի 1-ից, ինչպես նաեւ դրանից հետո նշանակվելիք կենսաթոշակի չափի հաշվարկի ցանկացած մեթոդ ավելի ցածր կենսաթոշակ է նախատեսում, քան վերը նշված իրավակարգավորման հիմքով կենսաթոշակի հաշվարկը: Համանման իրավիճակ է ստեղծվել նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում եւ ՀՀ քննչական կոմիտեում, ընդ որում` առաջանում է նաեւ բյուջետային լարվածության խնդիր` կապված ոչ միայն ծառայությունից ազատման հետ կապված միանվագ գումարների վճարման, այլեւ կարճաժամկետ հատվածում համեմատաբար բարձր կենսաթոշակ նշանակվելու արդյունքում ավելի շատ միջոցների հատկացման անհրաժեշտության առաջացման  հետ:

Տվյալ խնդրի լուծման նպատակով առաջարկվում է հնարավորություն ընձեռել դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձանց համար, ովքեր համապատասխանաբար 2014 թվականի եւ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո` այդպիսով երաշխավորելով նշված անձանց անկախության սոցիալական երաշխիքները, ինչպես նաեւ բարձրացնել բյուջետային համապատասխան միջոցների հատկացման սահունության մակարդակը եւ տնտեսել որոշակի բյուջետային միջոցներ:

Փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, իսկ փաթեթում       ներառված նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի վարիչ`                                                                                              Ա. ԳԱԼՍՏՅԱՆ 

(կատարող` բաժնի առաջատար մասնագետ` Մ. Դալլաքյան)                                                                

26.05.2017թ.