ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1107-28.10.2016-ՏՀ-010/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11071-28.10.2016-ՏՀ-010/0) եւ «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11072-28.10.2016-ՏՀ-010/0)  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական  նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի     Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթով նախատեսվում է հանրապետությունում ներդնել ռեդոմիցիլացման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա մի երկրի կազմակերպությանը տեղափոխվել այլ պետություն` շարունակելով իր գործունեությունն առանց իրավաբանական անձի լուծարման: 

Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:




ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ                                           Գ. ՍԱՖԱՐՅԱՆ   

08.11.2016թ.