ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ? Կ-1072-26.09.2016-ՄԻ-010/0),  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ? Կ-10721-26.09.2016-ՄԻ-010/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ? Կ-10722-26.09.2016-ՄԻ-010/0), «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ? Կ-10723-26.09.2016-ՄԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ? Կ-10724-26.09.2016-ՄԻ-010/0), «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ? Կ-10725-26.09.2016-ՄԻ-010/0), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ? Կ-10726-26.09.2016-ՄԻ-010/0), «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ? Կ-10727-26.09.2016-ՄԻ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ? Կ-10728-26.09.2016-ՄԻ-010/0) Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի  փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի  փաթեթը (այսուհետ?Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2.         Փաթեթով առաջարկվում է ներդնել նոտարական ոլորտում մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցումը, էլեկտրոնային նոտարի համակարգը, լիազորագրերի եւ կտակների էլեկտրոնային շտեմարանը, ինչպես նաեւ նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը:

Փաթեթը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում եւ դրա վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության սոցիալական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ?                                              Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ 

07.10.2016թ.