ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` ?-1033-30.06.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


  
  


 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողի կողմից ժամանակին չմուծված հարկի գումարի համար վճարվող տույժը` օրական 0.15 տոկոսից իջեցնել եւ սահմանել օրական 0.075 տոկոսի չափով:

Հարկատուների հարկային բեռի թեթեւացման, ինչպես նաեւ հարկային վարչարարության ուղղությամբ վերջին շրջանում իրականացված բարեփոխումների, եւ հատկապես` շրջանառության համատարած փաստաթղթավորման պահանջի ու միասնական հարկային հաշվի ինստիտուտի ներդրման տեսանկյունից նման քայլի իրականացումը, կարծում ենք, միանգամայն տրամաբանական է եւ դրական ազդեցություն կարող է ունենալ հարկային հարաբերությունների վրա: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ մոտ ապագայում` Հարկային օրենսգրքի ընդունումից հետո, այս առաջարկությունը (դրա ընդունման դեպքում) կարող է նույնիսկ չհասցնի գործել, ուստի շատ ավելի նպատակահարմար կլինի սույն առաջարկությունը ներկայացնել հարկային օրենսգրքի նախագծում ընդգրկելու նպատակով: 
  
  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի  
տնտեսագիտական վարչության պետ`          Ա. ԹԱՄԱԶՅԱՆ    
 

13.07.2016թ.