ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
 

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-965-17.03.2016-ԱՄ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9651-17.03.2016-ԱՄ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

  
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով նախատեսվում է`

1) հստակեցնել եւ օրենսդրական կարգավորումների միջոցով թույլատրել նաեւ ՀՀ-ում գտնվող անձանց եւս օգտվել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից,

2) սահմանել, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը` փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների նկատմամբ,

3) ամրագրել երեխայի եւ ծնողի միջեւ պարտադիր կենսաբանական կապի առկայության վերաբերյալ դրույթ, ըստ որի` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինները կամ նրանցից առնվազն մեկը, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը պետք է լինեն(ի) ապագա երեխայի կենսաբանական ծնողը, ինչը պետք է հաստատվի ԴՆԹ-ի միջոցով,

4) փոխնակ մոր ինստիտուտի կիրառման սահմանափակման նպատակով ամրագրել դրույթ, ըստ որի` կինը չի կարող երկու անգամից ավել հանդես գալ որպես փոխնակ մայր:

Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումներն ունեն հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ, իսկ դրանց ընդունումը, բնակչության վրա սոցիալական ազդեցության տեսանկյունից, կապահովի դրական արդյունք: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության պետ`                                                                          Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

07.04.2016թ.