ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-947-12.02.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-947-12.02.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է հարկ վճարողների կողմից ազատ տնտեսական գոտիներում իրականացված գործունեության արդյունքում ստացված եկամուտները դիտարկել որպես նվազեցվող եկամուտ, ինչը հնարավորություն կտա այդ մասով նվազեցնել ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների եկամտային հարկի գծով հարկային բեռը եւ նպաստել տնտեսական գործունեության ակտիվացմանը: Միաժամանակ, Նախագծի առավել հստակեցման համար առաջարկում ենք հոդված 1-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու` օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող հարկ վճարողի` ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից ստացված եկամտի չափով:»:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ                                                                                                        Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

04.03.2016թ.