ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-907-3.12.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

  
  


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է հստակեցնել գյուտի, օգտակար մոդելի եւ արդյունաբերական նմուշի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված գործընթացները եւ կրճատել դրանց ժամկետները, ինչը կնպաստի տվյալ ոլորտում գործունեության իրականացման պայմանների բարելավմանը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության սոցիալական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ                    Ն. Առաքելյան  

14.12.2015թ.