ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-786-14.05.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

 1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Առաջարկվող օրենքի նախագծի հիմնական նպատակներից է` կարգավորել ՀՀ կառավարության կողմից 16 հոկտեմբերի 2014թ.-ի թիվ 43-24 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած մտադրությունների մասին հուշագրով նախատեսված ներդրումային ծրագիրը, ինչը, ըստ ՀՀ կառավարության, կնպաստի նաեւ ՀՀ-ում թե մեծածավալ ներդրումների իրականացմանը եւ թե էկոլոգիական մի շարք կարեւորագույն խնդիրների լուծմանը:

Ընդհանուր առմամբ Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, սակայն հարկ ենք համարում ներկայացել երկու դիտարկում: Մասնավորապես`

ա)  Նախագծով նախատեսվում է, որ Ներդրումային ծրագիր իրականացնողն ազատվում է բոլոր տեսակի հարկերից եւ այլ պարտադիր վճարներից (բացառությամբ համայնքային բյուջե վճարվող վճարներից), սակայն տվյալ արտոնության համար որեւէ ժամկետ չի սահմանվում,

բ) Նախագծով առաջարկվում է կառուցել պոչամբարների վերամշակման նոր ֆաբրիկա, որը պետք է աշխատի նոր տեխնոլոգիաներով: Այս կապկցությամբ, կարծում ենք, անհրաժեշտ է հնարավորինս հստակեցնել եւ ներկայացնել բնապահպանական այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նոր տեխնոլոգիայի կիրառման արդյունքում, եւ որի վերաբերյալ Նախագծի հիմնավորման մեջ ոչինչ չի նշվում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական    
 վարչության սոցիալական փորձաքննության 
 բաժնի առաջատար մասնագետ՝                                                                            Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ 
 

26.05.2015թ.