ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
 
«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին»  
(փաստաթղթային կոդ՝ Կ-762-17.04.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հարապետության օրենքի նախագծի վերաբերյալ  
 

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Ներկայացված նախագիծը պայմանավորված է տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտների համար չհիմնավորված դժվարությունների եւ ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
  
  
  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի  
տնտեսագիտական վարչության 
սոցիալական փորձաքննության
բաժնի  գլխավոր   մասնագետ`             Գ. Նազարյան 

                                                                                                                                        
30.04.2015թ.