ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  
(փաստաթղթային կոդ՝ Կ-755-09.04.2015-ՍՀ-010/0) Հայաստանի  
Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Ներկայացված նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այն դրույթները, որոնք կարգավորում են դատավորների դասային աստիճանի համար հավելավճարների տրամադրումը:

            Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2007 թվականից ՀՀ դատական օրենսգրքով վերացվել են դատավորների համար սահմանված որակավորման դասերը եւ դրանց համար տրվող հավելավճարները:

            Նախագծի ընդունման արդյունքում իրավական դաշտից կհանվեն այն չգործող նորմերը, որոնք վերաբերում են դասային աստիճանի համար հավելավճարների տրամադրմանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի 

գլխավոր մասնագետ`                                                                               Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

29.04.2015թ.