ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Պ-255-13.08.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.      Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.      Նախագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպություններին տալ արտոնություն մեկ տարվա կտրվածքով՝ (2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020թվականի դեկտեմբերի 31-ը) մինչեւ չորս տարի ներառյալ՝ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում ազատվել ավելացված արժեքի հարկից, որը կբերի վերոհիշյալ կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը, ինչպես նաեւ ինչ-որ չափով կմեղմվի ավտոներկրումների ոլորտում առաջացող դժվարությունները կապված 2020 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածք տրանսպորտային միջոցների մաքսային դրույքաչափերի՝ ՀՀ-ի համար սահմանված արտոնյալ ժամկետի ավարտման հետեւանքով ԵԱՏՄ միասնական մաքսային բարձր դրույքաչափերի կիրառման հետ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի 

Փորձագիտական եւ վերլուծական վարչության

Սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ՝                         Մ. Դալլաքյան 

20.08.2019թ.