ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության անտառային  օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Պ-254-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արման Աբովյանի, Դավիթ Մանուկյանի, Հրանտ Մադաթյանի եւ Էդուարդ Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.     Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.     Նախագծով առաջարկվում է տարանջատել անտառվերականգման կամավոր ընտրողական, անտառվերականգման միջանկյալ եւ խնամքի հատումների տեսակները՝ անտառների նպատակային նշանակությանը համապատասխան, ինչը հնարավորություն կտա հատումները պլանավորել եւ իրականացնել անտառների նպատակային նշանակությանը համապատասխան, անտառներում բնափայտի ծավալների հաշվարկման եւ մթերման աշխատանքների նկատմամբ պատկան մարմինների կողմից վերահսկողական գործառույթները կիրականացվեն իրավական նորմերի պահանջներին համապատասխան:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի 

Փորձագիտական եւ վերլուծական վարչության

Սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ՝                                                   Մ. Դալլաքյան 

26.08.2019թ.