ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետոջթյան օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Պ-250-13.08.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետոջթյան օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.      Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.      Նախագծով առաջարկվում է բարձրացնել պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) միջին եւ բարձրագույույն մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր եւ գերազանց առաջադիմությամբ սովորողների կրթաթոշակը, համապատասխանաբար՝ 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ եւ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, ինչը կապահովվի ուսանողների ֆինանսական վիճակի բարելավումը:

Պետք է նշենք մեկ նկատառում առ այն, որ Նախագծով չի սահմանվում բարձր եւ գերազանց առաջադիմության շեմը, այսինքն, հստակ պետք է սահմանվի թե ինչ առաջադիմությամբ սովորողներն են համարվելու բարձր առաջադիմությամբ սովորողներ:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի 

Փորձագիտական եւ վերլուծական վարչության

Սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ՝                                                Մ. Դալլաքյան

27.08.2019թ.