ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Կ-191-14.06.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

            Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված հիդրօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների  ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտում Կառավարության քաղաքականության մշակման ու իրականացման լիազորությունը վերապահել Շրջակա միջավայրի նախարարությանը: 

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, եւ դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                          Մ. Դալլաքյան  

21.06.2019թ.