ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Պ-130-3.05.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ս. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

            Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներից երկուսի առաջադրման իրավունքը վերապահել խորհրդարանական ընդդիմությանը: Նախագծի ընդունմամբ, ըստ դրա հեղինակի, սակագնային քաղաքականությունը կդառնա կանխատեսելի եւ կբարձրանա պետության տնտեսական քաղաքականության նկատմամբ հանրային վստահությունը:

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի պետ`                                           Ա. ԳԱԼՍՏՅԱՆ 

07.05.2019թ.