ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Պ-125-2.05.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ս. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

            Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.   Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներից երեքի առաջադրման իրավունքը վերապահել խորհրդարանական ընդդիմությանը: Նախագծի ընդունմամբ, ըստ դրա հեղինակի, կապահովվի իշխանության տարբեր թեւերի միջեւ փոխադարձ զսպումների եւ հակակշիռների արդյունավետ մեխանիզմ՝ երաշխավորելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, ինչպես նաեւ կնպաստի վերջինիս նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի պետ`                                           Ա. ԳԱԼՍՏՅԱՆ 

07.05.2019թ.