ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-412-09.11.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

 ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

           2. Նախագծով առաջարկվում է վավերացնել «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը, որը հնարավորություն կտա անդամ պետություններին ապրանքների դրոշմավորման բնագավառում իրականացնել համաձայնեցված, համակարգված քաղաքականություն եւ ապահովել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների օրինական շրջանառություն:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության 

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ՝                                        Գ. ՍԱՖԱՐՅԱՆ   

19.11.2018թ.