ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեղինակային եւ հարակից իրավունքների` կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-411-9.11.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 


ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հեղինակային եւ հարակից իրավունքների` կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Ներկայացված իրավական ակտով սահմանվում են հեղինակային եւ հարակից իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների գործունեության հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության, արդարության սկզբունքների վերաբերյալ համապատասխան դրույթներ, ինչպես նաեւ պատասխանատվություն` պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի պետ`                        Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

21.11.2018թ.