ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ/այսուհետ Նախագիծ/ ունենք հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունը.

1.Նախագծի առաջին հոդվածից անհրաժեշտ է հանել «1-ին մասի» եւ «լրացնելեւ» բառերը, քանի որ Օրենքի 19 հոդվածը չունի 2 մաս, իսկ նույն կետը հնարավոր չէ եւ լրացնել եւ շարադրել նոր խմբագրությամբ:

2. Ելնելով նախագծի հիմնավորման մեջ նշված այն մոտեցումից, թե միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների նկատմամբ ճիշտ չէ կիրառել պետական դրույքի հավասար դրույքաչափեր, կարծում ենք, որ նույն մոտեցումը պետք է որդեգրվի բժշկական միջին մասնագիտականեւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների նկատմամբ, եւ համապատախան փոփոխություներ կատարվի նաեւ Օրենքի 19 հոդվածի երկրորդ կետում:

3. Նախագծի 2 հոդվածով սահմանվում է. «Սույն օրենքը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից», ինչը 8.31 կետի մասով հակասում է «Լիզենզավորման մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի 3-րդմասին, համաձայն որի«Նոր գործունեությունը լիցենզավորվող կարող է ճանաչվելդրա մասին համապատասխան օրենքի հրապարակումից ոչ շուտ, քան 6 ամիս հետո»:

4. Նախագծում տրված չէ այն հարցի պատասխանը, թե, եթե գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից 2005 թվականի համար վճարվելիք պետական տուրքը արդեն իսկ վճարվել է, արդյո՞ք, պետք է հետ վերադարձվի:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` Օրենքի նախագիծ/ վերաբերյալ ունենք հետեւյալ առաջարկությունը եւ դիտողությունը .

1. Օրենքի նախագծի առաջին հոդվածի առաջին մասը առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /30 մայիսի 2001 թվականի, ՀՕ –193/ 43 հոդվածի 2-րդ մասի աղյուսակում «Կրթության բնագավառը» բաժինը լրացնել հետրյալ բովանդակությամբ նոր 31 կետով» :

2. Օրենքի նախագծի 2 հոդվածով սահմանվում է. «Սույն օրենքը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից», ինչըհակասում է «Լիզենզավորման մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի«Նոր գործունեությունը լիցենզավորվող կարող է ճանաչվել դրա մասին համապատասխան օրենքի հրապարակումից ոչ շուտ, քան 6 ամիս հետո»:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Սարգսյան
Վ. Էլոյան