ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից 2004 թվականի դեկտեմբերի 1-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողովեն ներկայացվել«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը :Օրենքների նախագծերը ներկայացվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Նախկինում ՀՀ կառավարության կողմից նույնաբովանդակ օրենքների նախագծեր էին ներկայացվել ՀՀ Ազգային ժողով, որոնց քննարկման արդյունքում աշխատակազմի Օրենսդրության վերլուծության եւ զարգացմամ վարչության կողմից 2004 թվականի հոկտեմբերի 6-ին եւ նոյեմբերի 4-ին կազմվել էին համապատասխան եզրակացություններ: Վարչության դիրքորոշումը չի փոփոխվել:

Կից ներկայացվում է Վարչության կողմից 2004թ. նոյեմբերի 4-ին կազմված եզրակացության պատճեն 4 թերթից: (տես` Կ-398)

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա.Երեմյան
Ս.Յուզբաշյան