Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումփոփոխություն եւ լրացումներ կատարելու
մասին»ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումփոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին եւ միջազգային իրավունքի հիմնախնդիրներ չի առաջացնում:

Օրենքի նախագծիվերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունը եւ առաջարկությունները.

1. Նախագծի 1 հոդվածում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1985 թվականի դեկտեմբերի 6-ի (այսուհետեւ` օրենսգիրք) 42 հոդվածը» արտահայտությունը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի 3 մասի պահանջներին:

2. Նախագծի 2 հոդվածով նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) լրացնել 42 հոդվածով: Սակայն հիշյալ հոդվածը վերնագրված չէ: Ճիշտ է, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության օրենքներում հոդվածները կարող են ունենալ վերնագրեր, սակայն նկատի ունենալով, որ օրենսգիրքն ունի հստակ կառուցվածք եւ բոլոր հոդվածները պարտադիր կարգով ունեն վերնագիր, ուստի ելնելով օրենսդրական տեխնիկայի կանոններից` անհրաժեշտ է նախագծով առաջարկվող նոր 42 հոդվածը վերնագրել:

3. Նախագծում առաջարկվում է ավելացնել նոր 2 հոդված` հետեւյալ բովանդա՟կությամբ. «Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.Հայկյանց
Հ.Իսրաելյան
Ա.Իոսիֆյան