ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` օրենքի նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին եւ միջազգային իրավունքի հիմնախնդիրներ չի առաջացնում:

Օրենքի նախագծի 1 հոդվածով առաջարկվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 17-րդ կետի 9-րդ եւ 13-րդ մասերում «բանկերի» բառից հետո լրացնել «եւ վարկային կազմակերպությունների» բառերը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«... Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները կարող են բաժանվել մասեր կոչվող համարակալված կամ չհամարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են պարունակել կետեր կամ պարբերություններ», ինչն էլ հաշվի առնելով, նախագծի 1 հոդվածի առաջարկվող տեքստի «կետի» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասի» բառով, իսկ «մասերում» բառը «կետերում» բառով:

2. Նկատի ունենալով, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 17-րդ մասի 9-րդ եւ 13-րդ կետերում օգտագործվել է համապատասխանաբար «բանկերի» եւ «բանկի» բառերը, ուստի օրենքի նախագծի 1 հոդվածն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ բովանդակությամբ` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15 հոդվածի 17-րդ մասի 9-րդ կետի «բանկերի» եւ 13-րդ կետի «բանկի» բառերից հետո լրացնել «եւ վարկային կազմակերպությունների» բառերը:

Նախագծի հեղինակների կողմից նշված «բանկերի» բառն օրենքի 15 հոդվածի 17-րդ մասի 13-րդ կետում բացակայում է, ըստ այդմ, առաջարկում ենք ճշգրտում կատարել առաջարկվող փոփոխության մեջ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Կ.Մելքոնյան
                             Ս.Յուզբաշյան
                             Վ.Էլոյան
                             Ա.Քոչարյան

11.06.2004թ.