Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-672-17.07.2009-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծերի փաթեթը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

I. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

ա) Ներկայացված Նախագիծն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին:

բ) Նախագծի վերնագրում ամրագրված « « » 2009 թ. N» նշագրումները եւ տարեթիվն առաջարկում ենք հանել վերնագրից` այն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի դրույթների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

գ) Նախագծի 1-ին հոդվածով ամրագրված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի (16-ը սեպտեմբերի 1998 թվական, ՀՕ-250, այսուհետ` Օրենք) բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությամբ ամրագրված պահանջներին:

դ) Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «սահմանված ձեւով» բառերից հետո լրացնել «վարել զինապարտների գրանցամատյանը,» բառերը: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով «զինապարտների գրանցամատյան» հասկացություն սահմանված չէ, ուստի, այս առումով, առաջարկում ենք հստակեցնել նախատեսվող լրացումը:

ե) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-րդ, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով: Նախատեսվող 2.1-րդ մասում գործածվում է «կցագրում» բառը: Նույն բառը գործածված է նաեւ Օրենքի 5-րդ, 7-րդ եւ 30-րդ հոդվածներում: Օգտվելով առիթից` նշենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում բացակայում է ոչ հանրածանոթ տերմինների հասկացությունների վերաբերյալ հոդված: Մինչդեռ` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով uահմանված կամ հանրածանոթ հաuկացություններ կամ տերմիններ: Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաuտ կամ այնպիuի հաuկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց uահմանումները»: Ելնելով վերոգրյալից` առաջարկուն ենք Նախագծով նախատեսել լրացում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում, որտեղ կտրվեն «կցագրում», Եզրակացության 1-ին կետի «զինապարտների գրանցամատյան» եւ ոչ հանրացանոթ այլ տերմինների հասկացությունները:

զ) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր 2.2-րդ մասով. «Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձեւից գործատու կազմակերպություն՟ներն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող զինապարտների վերաբերյալ գրանցամատյան, որի վարման կարգը սահմանում է կառավարությունը»: Իսկ նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է կատարել լրացում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում, որի արդյունքում ստացվում է.«Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձեւից գործատու կազմակերպությունների եւ ուuումնական հաuտատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են` ա) ժամանակին եւ uահմանված ձեւով վարել զինապարտների գրանցամատյանը, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաuտացի բնակության վայրի) զինվորական կոմիuարիատներ, ինչպեu նաեւ տրամադրել հաշվառումից հանվելու, աշխատանքի (ուuումնական հաuտատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու (հեռացվելու) վերաբերյալ տվյալները»: Կարծում ենք, որ այս երկու դրույթները կրկնվում են, ուստի առաջարկում ենք վերախմբագրել դրանք: Նշենք նաեւ, որ «կառավարությունը» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

է) Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ եւ 4-րդ ենթակետերում «նախապատրաստում» բառը փոխարինել «կայացնում են նախնական եզրակացություն» բառերով, որի արդյունքում ստացվում է. «-կայացնում են նախնական եզրակացություն եւ մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով են ներկայացնում uույն oրենքով չնախատեuված դեպքերում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով տարկետում տալու վերաբերյալ փաuտաթղթերը, կայացնում են նախնական եզրակացություն եւ կենտրոնական բժշկական հանձնաժողով են ներկայացնում զորակոչիկներին բժշկականքննության արդյունքներով տարկետում տալու եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ փաuտաթղթերը` եզրակացության համար,»: Ստացվում է, որ տեղական զորակոչային հանձնաժողովները կայացնում են նախնական եզրակացություն, սակայն ներկայացնում են միայն փաստաթղթերը: Այս առումով առաջարկում ենք վերախմբագրել դրույթը:

II. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

4. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Մ. Հակոբյան

Ա. Քոչարյան