ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-657-01.07.2009-ՖՎ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Նախագիծը ներակայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Միաժամանակ Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական եւ համայնքի բյուջեները` պետությանը եւ տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձեւավորման եւ ծախսման ֆինանսական ծրագիր է, որ մշակվում եւ ընդունվում է մեկ տարվա կտրվածքով:

Բացի այդ, արդեն մի քանի տարի է, ինչ հանրապետությունում ներդրված է միջինժամկետ ծախսերի ծրագրի ինստիտուտը, որը մշակվում է առաջիկա երեք տարիների կտրվածքով` ըստ համապատասխան ոլորտների եւ հիմք է ծառայում պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար: Ավելին, Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվող պետական բյուջեի նախագիծն իր մեջ ներառում է նաեւ կառավարության բյուջետային ուղերձը, որով սահմանվում են առաջիկա տարվա սոցիալ-տնտեսական զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները:

Հետեւաբար, Նախագծով առաջարկվող տարեկան ծրագրի մշակման եւ հաստատման մասին դրույթը, մեր կարծիքով, ավելորդ է, քանի որ պետական բյուջեն արդեն իսկ տարեկան ծրագիր է եւ ՀՀ օրենսդրությամբ հստակորեն սահմանված են դրա մշակման եւ կատարման ընթացակարգերը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի վերնագրում եւ Նախագծի 1-ին հոդվածում «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Գ. Կիրակոսյան

Ս. Համբարձումյան