ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-617-12.05.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի, Սուքիաս Ավետիսյանի եւ Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստասնի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, հետեւյալ հիմնավորմամբ`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առեւտրային կազմակերպությունների միությունները ստեղծվում են` ձեռնարկատիրական գործունեության համակարգման, ինչպես նաեւ ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակներով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`ոչ առեւտրային կազմակերպությունների միությունները ստեղծվում են դրանց գործունեությունը համակարգելու, ինչպես նաեւ ընդհանուր շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակով, իսկ դա նշանակում է որ իրավաբանական անձանց արդեն իսկ այդ հնարավորությունը ընձեռված է:

բ) Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ թե' առեւտրային եւ թե' ոչ առեւտրային կազմակերպությունները հանդիսանում են իրավաբանական անձինք, ընդ որում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի պահանջների համաձայն` իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ uտանալու նպատակ հետապնդող (առեւտրային) կամ շահույթ uտանալու նպատակ չհետապնդող եւ uտացված շահույթը մաuնակիցների միջեւ չբաշխող (ոչ առեւտրային) կազմակերպություններ, իսկոչ առեւտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են uտեղծվել հաuարակական միավորումների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպեu նաեւ oրենքով նախատեuված այլ ձեւերով:

գ) Ոչ առեւտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք uտեղծվել են, եւ համապատաuխանում է այդ նպատակներին:

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առեւտրային կազմակերպություններն իրավունք ունեն uտեղծել տնտեuական ընկերություններ կամ լինել նրանց մաuնակից: Առեւտրային կազմակերպություն հանդիuացող իրավաբանական անձինք կարող են uտեղծվել տնտեuական ընկերակցությունների եւ ընկերությունների ձեւով:

դ) Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ առեւտրային կազմակերպությունների միությունները ստեղծվում են մասնակից կազմակերպությունների գույքային շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակով, ինչ նպատակով չեն կարող ստեղծվել ոչ առեւտրային կազմակերպությունների միությունները, եւ դա է պատճառը, որ քաղաքացիական օրենսդրությամբ այդ երկու բնույթի իրավաբանական անձանց կողմից ստեղծվող միություններին ներկայացվում են տարբեր պահանջներ:

Այսպիսով, տարբեր կազմակերպաիրավական ձեւ ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծվող միություններին միեւնույն պահանջները ներկայացնելով, կարծում ենք, կառաջանա շեղում առեւտրային կազմակերպությունների հիմնական նպատակի իրագործումից:

3. Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական տեխնիկայի կանոններին:

Այսպես, Նախագծի 1-ին հոդվածը խմբագրման կարիք ունի, նկատի ունենալով հիշյալ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն` օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը, օրենսգրքի անվանումը եւ «օրենսգիրք» բառը:

Միաժամանակ, Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «բովանդակությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «խմբագրությամբ» բառով, նկատի ունենալով վերոհիշյալ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում, մեր կարծիքով, ավելացված արժեքի հարկից կազատվեն բոլոր իրավաբանական անձանց միությունները` իրենց կողմից անհատույց սպառման մասով:

Այս առումով, առաջարկվում է նախագծով հստակեցնել գործունեության այն ոլորտները, որոնց շրջանակներում գործող իրավաբանական անձանց միություններինտրամադրվելու է հարկային արտոնություն, հակառակ պարագայում ներկայացված տեսքով նախագծի ընդունումը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ:

Ըստ էության, նույն խնդիրն առկա է նաեւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք այն եւս հստակեցնել:

Նախագծերի փաթեթում ներառված այլ նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Կ.Հարությունյան

Գ. Կիրակոսյան