Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հ անրապետութ ՟ յան օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-580-27.03.2009-ՍՀ-010/0 ) վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Հակոբյանի, Գ.Մելիքյանի, Ս.Ավետիսյանի եւ Է. Շարմազանովի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է գործող օրենքի դրույթներն ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների հետ համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

1. Ներկայացված նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Ներկայացված նախագծի 1-ին հոդվածում «օրենքով սահմանված» բառերը առաջարկում ենք փոխարինել «ՀՀ օրենսդրությամբ սահմանված» բառերով:

3. Առաջարկում ենք քննարկել նախագծից 1-ին եւ 2-րդ հոդվածները հանելու մասին հարցը, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով արդեն կարգավորվում են խնդրո առարկա հարաբերությունները:

4. Նախագծի 3-րդ հոդվածն առաջարկում ենք համապատասխանեցնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածին:

5. Նախագծի  վերաբերյալ   այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

Վ ԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

Կատարողներ`    Ա.Դանիելյան

                            Ա.Գալստյան

                            Մ.Գեղամյան