Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին» Հայաստանի Հանրապետութ՟յան օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-579-25.03.2009-ԳԿ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

Հայաստանի Հանրապետության 2000թ. դեկտեմբերի 5-ի «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի "ը" ենթակետն ամրագրելով ՀՀ ԳԱԱ իսկական եւ թղթակից անդամներին ցմահ պատվովճար տրամադրելու դրույթը, միեւնույն ժամանակ չի ճշգրտում տրամադրման պայմանները:

1. Առաջարկում ենք նախագիծը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից, անհրաժեշտ է նշել, որ նախագծին կից տեղեկանքում գործող օրենքի փոփոխվող հոդվածը թերի է ներկայացվել:

3. Ներկայացված նախագծում առկա են նաեւ քերականական սխալներ, որոնք կարելի է ներկայացնել աշխատանքային կարգով:



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ





Կատարողներ`. Ա. Դանիելյան

Յու. Խալաթյան