ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությանընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի
(փաստաթղթային կոդ` Պ-571-17.03.2009-ՄԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգովներկայացված «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությանընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներինհամապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

1. «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

1.1 Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի տեքստին, քանի որ Նախագծում առկա է միայն մեկ փոփոխություն նախատեսող հոդված: Այդ կապակցությամբ առաջարկում ենքՆախագծի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»:

1.2. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասիպահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի “ՆԱԽԱԳԻԾ” բառը:»: Նույնը վերաբերում է նաեւ Փաթեթում ընդգրկված մյուս Նախագծերին:

2. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «բարեգործություն» բառը անհրաժեշտ է փոխարինել «բարեգործության» բառով:

3. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի տեքստին, քանի որ Նախագծում առկա է միայն մեկ լրացումնախատեսող հոդված: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆOՐԵՆՔՈՒՄԼՐԱՑՈՒՄԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ս. Յուզբաշյան

Ա. Դանիելյան