ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի տարածքում ընդգրկված համայնքների վարչական տարածքների սահմանների նկարագրությանը վերաբերող թվով 50 նույնանուն օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»թվով 93 նույնանուն օրենքների նախագծեր (այսուհետ` Նախագծեր): Դրանք վերաբերում են երկու մարզերի տարածքում ընդգրկված համայնքների վարչական տարածքների սահմանների նկարագրությանը:

Վարչության կողմից հիշյալ Նախագծերը պայմանականորեն խմբավորվելեն ըստ մարզերի տարածքների: Յուրաքանչյուր մարզի տարածքում ընդգրկված համայնքների վարչական տարածքների սահմանների նկարագրությանը վերաբերող Նախագծերի վերաբերյալ ներկայացվել է մեկ միասնական եզրակացություն:

Ստորեւ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի տարածքում ընդգրկված համայնքների վարչական տարածքների սահմանների նկարագրությանը վերաբերող Նախագծերի վերաբերյալ Վարչության միասնական եզրակացությունը:

Այլ կերպ ասած Նախագծերի իմաստն է հստակ որոշել համայնքների սահմանների նկարագրությունը:

1. Նախագծերի փաստաթղթային կոդերն են`(Մեծ Սեպասար` Կ-424-15.01.2009-ՏՏ-010/0 ),(Լեռնակերտ` Կ-425-15.01.2009-ՏՏ-010/0 ),(Ծաղկուտ` Կ-426-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Ձորաշեն` Կ-427-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Շաղիկ` Կ-428-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Ամասիա` Կ-429-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Ջրաձոր` Կ-430-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Արեգնադեմ` Կ-431-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Սառնաղբյուր` Կ-432-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Կաքավասար` Կ-433-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Արեւշատ` Կ-434-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Սիզավետ` Կ-435-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Անիավան` Կ-436-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Հառիճ` Կ-437-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Աշոցք` Կ-438-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Բասեն` Կ-439-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Հոռոմ` Կ-440-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Ղազանչի` Կ-441-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Մարմաշեն` Կ-442-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Փոքր Սարիար` Կ-443-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Մայիսյան` Կ-444-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Զորակերտ` Կ-445-15.01.2009-ՏՏ-010/0 ),(Մարալիկ` Կ-446-15.01.2009-ՏՏ-010/0 ),(Սարագյուղ` Կ-447-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Լեռնագյուղ` Կ-448-15.01.2009-ՏՏ-010/0 ),(Հարթաշեն` Կ-449-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Զույգաղբյուր` Կ-450-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Բաշգյուղ` Կ-451-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Լուսաղբյուր` Կ-452-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Գառնառիճ` Կ-453-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Մեծ Մանթաշ` Կ-454-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Շիրակի մարզ, Նահապետավան` Կ-498-15.01.2009-ՏՏ-010/0 ),(Բերդաշեն` Կ-499-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Կրասար` Կ-500-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Սարապատ` Կ-501-15.01.2009-ՏՏ-010/0 ),(Մուսայելյան` Կ-502-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Ջրափ` Կ-503-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Մեծ Սարիար` Կ-504-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Ախուրյան` Կ-505-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Սարալանջ` Կ-506-15.01.2009-ՏՏ-010/0 ) (Փոքր Մանթաշ` Կ-507-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Ջրառատ` Կ-508-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Նորշեն` Կ-509-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Անիպեմզա` Կ-510-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Զարիշատ` Կ-511-15.01.2009-ՏՏ-010/0 ),(Ձորակապ` Կ-512-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Թավշուտ` Կ-513-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Բավրա` Կ-514-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Պեմզաշեն` Կ-515-15.01.2009-ՏՏ-010/0 ), (Ալվար` Կ-516-15.01.2009-ՏՏ-010/0 ) :

2. Նախագծերը ներկայացվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

3. Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը ՀՀ կառավարության կողմից հիմնավորվել 3էՀայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղական ինքնակառավարման տարածման եւ իրականացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես նշվել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 104 հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է` «Մարզերը կազմված են գյուղական եւ քաղաքային համայնքներից», ինչը ուղղակի նշանակում է, որ մարզերի վարչական տարածքը պետք է համապատասխանի նրանցում ընդգրկված համայնքների վարչական տարածքների հանրագումարին: Նշվել է նաեւ, որ սահմանադրական այդ դրույթը ավելի հստակ ամրագրվել է ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում` «Տեղական ինքնակառավարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»:

4. Ոչ Նախագծերի եւ դրանց կից Հավելվածների տեքստերից եւ ոչ էլ դրանց կից ներկայացված հիմնավորումներից հնարավոր չէ պարզել, փոփոխվում են, արդյո՞ք, համայնքների սահմանները, կատարվում է, արդյո՞ք, համայնքների միացում կամ առանձնացում [1] :

Ուստի առաջարկվում է քննարկել յուրաքանչյուր օրենքի նախագծին որպես Հավելված կամ արդեն իսկ ներկայացված Հավելվածում որպես բաղկացուցիչ մաս տվյալ տարածքի սխեման ներառելու անհրաժեշտության հարցը:

5. Բոլոր Նախագծերի վերնագրերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Միաժամանակ բոլոր Նախագծերի 1-ին հոդվածներում անհրաժեշտ է պահպանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` փոփոխվող օրենքի վավերապայմանների հաջորդականությունը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա.Երեմյան

Ա.Գալստյան

Ք.Մանուկյան



[1] Դա կարող է կարեւորվել ՀՀ Սահմանադրության 107 հոդվածի 4-րդ մասում եւ 110 հոդվածի 1-ին մասում, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 4-րդ եւ 5-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթների իմաստով: