ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախաքծի (փաստաթղթային կոդ` Պ-368-07.11.2008-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյան ի, Ռազմիկ Զոհրաբյան ի, Ռաֆիկ Գրիգորյան ի, Արման Սահակյան ի, Գագիկ Մելիքյան ի, Համլետ Հարությունյան ի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքինախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվելՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիօրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստրեւ ներկայացված է Վարչության եզրակացությունը:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Նախագծով առաջարկվել է «Քաղաքացիական ծառայության մասին»ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «առնվազն երկու տարվա ստաժ» բառերից հետո ավելացնել «(կամ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված քաղաքացիական ծառայության ստաժին հավասարեցված ժամանակահատված)» բառերը: Արդյունքում զինվորական ծառայություն անցած քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայությունը կհավասարեցվի «երկու տարվա» աշխատանքային ստաժին:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա.Երեմյան
Ա.Գալստյան
Ք.Մանուկյան