ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ`Կ-366-04.11.2008-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ`Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծությանվարչությունում:

Փաթեթով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթներին համահունչ դարձնելու, մասնավորապես` արդար դատաքննության, օրենքի եւ դատարանի առջեւ բոլորի հավասարության, եւ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով:

Փաթեթի նպատակն է օրենքով սահմանված կարգով վերացնել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ պետական տուրքի գծով արտոնություններից օգտվելու անհավասարությունը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճռում (Պայքար եւ հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի, Մարդուիրավունքների եվրոպական դատարան, գանգատ թիվ 21638/03, վճիռն ուժի մեջ է մտել 02.06.2008թ, պարբ.49) նշվել է, որ պետական տուրքի վճարումից ազատման բացարձակ արգելքը խնդիր է առաջացնում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ կապված:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

1.1.Նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:», առաջարկում ենքՆախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալխմբագրությամբ` «Հոդված 1.«ՈՒժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի22-րդ հոդվածի 4-րդ մասը»:

1.2.Նախագծի 2-րդ հոդվածի արաբական թվանշանով «10-րդ» դասական թվականը առաջարկում ենքփոխարինել «տասներորդ» բառով, որը համահունչ է«Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածին:

2.«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

2.1. Նախագծի վերնագիրն անհրաժեշտէհամապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությանը, համաձայն որի. «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատաuխանի իրավական ակտի բովանդակությանը …»: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատարավության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի (ըստ Նախագծի` կետի) 2-րդ պարբերությունը, այսինքն, ըստ էության, պետք է կատարել ընդհամենը մեկ փոփոխություն, մինչդեռ, Նախագիծը ներկայացվել է «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՎ ԼՐԱՑՈՒՄԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» վերտառությամբ:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ` «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»:

2.2. Նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի39-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությանը, համաձայն որի. «Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաuտանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը:» եւ 41-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի. «Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության փոփոխությունների եւ Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:

Հոդվածների եւ մաuերի համարները տեքuտից բաժանվում են միջակետով, իuկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: …»:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հոդված 1. «ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի70-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը»:

2.3. Նախագծի 2-րդ հոդվածի արաբական թվանշանով«10-րդ» դասական թվականը առաջարկում ենքփոխարինել «տասներորդ» բառով, որը համահունչ է«Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ս. Յուզբաշյան
Գ.Կիրակոսյան
Կ.Հարությունյան
Դ.Թադեւոսյան
Ս.Համբարձումյան