ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային Էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստասնի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-352-16.10.2008-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային Էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստասնի Հանրապետության օրենքի  նախագիծը /այսուհետ` Նախագիծ/ փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեի մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, արդեն իսկ կառավարության կողմից լիազորված պետական մարմնի կողմից յուրաքանչյուր տարի տրամադրվում են բյուջետայի երաշխիքներ` յուրաքանչյուր կարեւոր նշանակության սպառողի համար պետական բյուջեում էլեկտրաէներգիայի գնման համար նախատեսված չափով ուստի անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել ««Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային Էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ ուժը կորցրած ճանաչել հիշյալ օրենքի 11-րդ հոդվածը:

2. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` 
Կ.Հարությունյան
Յու.Խալաթյան
Դ.Թադեւոսյան 
 Ա.Սարգսյան

Կատարողներ` 
Կ.Հարությունյան
Յու.Խալաթյան
Դ.Թադեւոսյան 
 Ա.Սարգսյան