ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնայինդրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
 (փաստաթղթային կոդ ` Պ-275-26.05.2008-ՍԱ-010/0 )
վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Արամ Սաֆարյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Արտաշես Ավոյանի, Հովհաննես Մարգարյանի, Շիրակ Թորոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնայինդրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` կառավարության եզրակացության համաձայն` պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով ներկայացված առաջարկությամբ պետական բյուջեի ծախսերն էականորեն ավելանալու են, ուստի, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով սահմանել օրենքի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ, օրինակ` 2009 թվականի հունվարի 1-ից:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒՆ

Կատարողներ` Ա.Դանիելյան

Ա.Գալստյան