Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Պ-195-18.12.2007-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյան ի, Միքայել Մանուկյան ի, Արամայիս Գրիգորյան ի, Արշակ Մխիթարյան ի, Սամվել Բալասանյան ի, Վերսանդիկ Հակոբյան ի, Հակոբ Հակոբյան ի, Աշոտ Ափոյան ի, Կարեն Վարդանյան ի, Միքայել Վարդանյան ի եւ Ալեքսան Պետրոսյան ի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ նկատառումը: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` «Հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից (հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջեի հաստատման դեպքում` հաստատման պահից), եթե առանձին հարկատեսակի մասին օրենքով այլ բան սահմանված չէ:»:

Նկատի ունենալով հիշյալ հանգամանքը` առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածով ամրագրված օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը 2009 թվականի հունվարի 1-ից սահմանելու մասին հարցը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ Ա Ն ՊԵՏ                                                     Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ