ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանարպետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ( փ աստաթղթային կոդ Կ-174-19.11.2007-ՊԻ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանարպետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ի փաթեթ ը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծ երի փաթեթ ը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Ներկայացնում ենք «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առկա դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածի « 2 » թիվն անհրաժեշտ է փոխարինել «Հոդված» բառով:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 10-րդ եւ 11-րդ կետերով, որոնց միջոցով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերի, Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ որոշումների եւ ներման հարցերի կապակցությամբ եզրակացությունների Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակելու հարցը: Առաջարկում ենք հստակեցն ել այս լրացումը, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 57.1-րդ հոդվածով սահմանված է, որ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման, սակայն նույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված ՀՀ պաշտոնական տեղեկագրի կառուցվածքում վերջինս ընդգրկված չէ:

Ներկայացնում ենք «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանարպետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առկա դիտողություններն ու առաջարկությունները :

1. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «լինելու» բառից հետո կատարել լրացում: Քանի որ տվյալ կետում կա երկու «լինելու» բառ, ուստի առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի «լինելու» բառից առաջ ավելացնել «երկրորդ» բառը:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանարպետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 7- ր դ հոդվածով սահմանված է. « Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից »: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է, որ օրենքն ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը կամ սահմանվի կոնկրետ ժամկետ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող` Մ.Հակոբյան