Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-165-02.11.2007-ՍԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի եւ Հակոբ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ ը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

1. Հարկ է նշել, որ «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) բովանդակությունից պարզ չէ, թե որոնք են օրենքի կարգավորման առարկան, նպատակը եւ խնդիրները:

2. Նախագծի 2-րդ հոդվածում «հարցերը կարգավորվում են» բառերն առաջարկում ենք փոխարինել «հետ կապված հարաբերությունները, կարգը եւ պայմանները սահմանվում են» բառերով:

3. Նախագծի 4-րդ հոդվածում ա/, բ/, գ/, դ/ մասերի համարակալումները անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին եւ առաջարկում ենք դրանք փոխարինել 1), 2), 3), 4) համարակալմամբ:

4. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը համպատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Նույն դիտողությունը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

5. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի» բառից հետո ա ռաջարկում ենք ավելացնել «Հանրապետություն» բառը:

Նախագծերի վերաբերյալ կան օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանման վերաբերյալ այլ առաջարկություններ, որոնք կարելի է ներկայացնել աշխատանքային կարգով:

Նախագծերի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն


Կատարող` Ա. Դանիելյան