ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքերի շրջանառության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-147-11.10.2007-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով առաջադրված «Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքերի շրջանառության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներակայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

«Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Ն ախագիծ) վերաբերյալ .

2. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը «նյութերի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «շրջանառության» բառով: Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը հանել, քանի որ այդ դրույթն արդեն իսկ առկա է ՀՀ Սահմանադրությունում:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով » բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:

4. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, 6-րդ հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

5. Առաջարկում ենք Նախագծի 20-րդ հոդվածը հանել, քանի որ այդ իրավահարաբերությունները արդեն իսկ սահմանվել են «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներով:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Ն ախագիծ) վերաբերյալ .

6. Նախագծով նախատեսված փոփոխությունները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) շարադրման տրամաբանությանը համապատասխանեցնելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի`

-18.14-րդ ենթակետի «Արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի արտադրություն» լիցենզիա  տալու» բառերը փոխարինել «Արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի արտադրության» բառերով,

- 18.15-րդ ենթակետի «Արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու» բառերը փոխարինել «Արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի ներմուծման, արտահանման, առուվաճառքի, օգտագործման» բառերով,

- 18.16-րդ ենթակետի «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրություն» լիցենզիա տալու» բառերը փոխարինել «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրության» բառերով:

- 18.17-րդ ենթակետի «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքվորումների ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու» բառերը փոխարինել «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքվորումների ներմուծման, արտահանման, առուվաճառքի, օգտագործման» բառերով,

- 18.18-րդ ենթակետի «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզիա տալու» բառերը փոխարինել «Պայթեցման աշխատանքների կատարման» բառերով,

- 18.19-րդ ենթակետի «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում, առուվաճառք, օգտագործում» լիցենզիա տալու» բառերը փոխարինել «Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման, առուվաճառքի, օգտագործման» բառերով:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ` Ք. Գեովշանյան

Մ. Հակոբյան