Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ -1 27 - 17 .0 9 .2007- ԳԿ -010/0 ) վերաբերյալ

               Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Կարեն Ավագյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

              Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

          «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ն ախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին: Այդ առումով առաջարկում ենք նշել փոփոխվող օրենքի լրիվ անվանումը, այն է` հետեւյալ հաջորդականությամբ ներառելով օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

        Նույն դիտողությունը վերաբերվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին: Միաժամանակ առաջարկում ենք նույն հոդվածում «կետ» բառը փոխարինել «մաս» բառով:

          Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան :

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ Ա Ն

Կատարող`

Ա.Դանիելյան

Ա.Գալստյան