ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ`Կ-103-29.08.2007-ԳԿ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածում, իրավանորմը օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան շարադրելու նկատառումից ելնելով եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասը, առաջարկում ենք նշել փոփոխվող օրենքի լրիվ անվանումը, այն է` հետեւյալ հաջորդականությամբ ներառելով օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները հաշվի առնելով` առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի «4-րդ կետ» եւ «8-րդ կետ» բառերը համապատասխանաբար «4-րդ մաս» եւ «8-րդ մաս» բառերով փոխարինելու հարցը:

Նույն առաջարկությունը վերաբերվում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի «բ» կետին:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի«ա» եւ «բ» կետերում առաջարկվող փոփոխությունների մեջ տեղ գտած վարչական գործունեությանը վերաբերող դրույթները համապատասխանեցնել գործող օրենքի այն դրույթներին, որոնք վերաբերվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հասկացությանը եւ իրավասությանը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Ա. Դանիելյան