ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ (Փաստաթղթային կոդ` Պ-042-23.07.2007-ՏՀ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Բաղդասարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները.

1. «Վենչուրային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 8-ի 2-րդ մասով (որը սխալմամբ համարակալված է 3) սահմանվում է, որ « Վենչուրային հիմնադրամի կողմից զուտ շահույթը (կուտակված շահույթ) մասնակիցներին բաշխելն արգելվում է, եթե դրանք բաշխելու պահին վենչուրային հիմնադրամի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին վենչուրային հիմնադրամում առկա չբաշխված զուտ շահույթի գումարին: » Կարծում ենք, որ նման ձեւակերպումը խմբագրման եւ հստակեցման կարիք ունի, քանի որ եթե կորուստները հավասար են կամ գերազանցում են զուտ շահույթի գումարին, ապա նման դեպքում զուտ շահույթ չի կարող լինել:

2. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենքի հոդված 8-ի դրւոյթներին, համաձայն որի «եկամուտ չեն համարվում մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից հարկատուի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, հարկատուի

բաժնետոմսերի տեղաբաշխման գնի եւ անվանական արժեքի դրական տարբերությունը, համատեղ գործունեության նպատըակով միավորվող միջոցները:

3. Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ.Կիրակոսյան
Կ. Հարությունյան