Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-039-23.07.2007-ՍԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտաշես Ավոյանի եւ Գուրգեն Սարգս յան ի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Հայտնում ենք, որ 2004 թվականի նոյեմբերի 26-ին եւ 2006 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ դրված նույնանուն եւ նույնաբովանդակ օրենքի նախագծի (Պ-431-26.11.2004,28.08.2006-ՍԱ-010/0 փաստաթղթային կոդով) վերաբերյալ Վարչության կողմից 2006 թվականի սեպտեմբերի 22-ին ներկայացվել է եզրակացություն:

Վերոհիշյալ եզրակացությունը կցվում է:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.
Դանիելյան
Ա. Հարությունյան