ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Աղետի գոտու վերականգնման 1989-2007թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին » ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ ` Պ-006-20.06.2007-ՏՀ-011/0 ) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աղետի գոտու վերականգնման 1989-2007թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի 4-րդ կետն «4. ՀՀ վերահսկիչ պալատն աջակցում է Հանձնաժողովի աշխատանքներին» առաջարկում ենք հանել, քանի որ համաձայն «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 1 հոդվածի.«1. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը (այսուհետ` վերահսկիչ պալատ) բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմին է:» , իսկ նույն օրենքի 5-րդ` «Վերահսկիչ պալատի հիմնական խնդիրը եւ գործառույթները» հոդվածի դրույթներում նման գործառույթ բացակայում է:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Ա. Գալստյան