ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(փաստաթղթայինկոդ` Կ-1025-24.11.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում (այսուհետ` Վարչություն):

Ստորեւ ներկայացվում են փորձաքննության արդյունքները:

Նախագծի (Կ-912-27.06.2006թ-ՖՎ-010/0 փաստաթղթային կոդով) վերաբերյալ Վարչություն կողմից 2006 թվականի հուլիսի 26-ին թիվ 112 գրությամբ ներկայացվել է եզրակացություն (եզրակացության պատճեն կցվում է), որում ներառված առաջարկությունները եւ դիտողությունները տեղ չեն գտել Նախագծի նոր տարբերակում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի օրենսդրական հիմքերի վրա դնել համայնքի բյուջեի եկամուտների կորուստների չափերի եւ դրանց փոխհատուցման գումարների հաշվարկման գործընթացը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Ա. Թամազյան

Ս. Յուզբաշյան

Ս. Համբարձումյան

Ա. Քոչարյան

Ա. Գրիգորյան