ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի մասին »
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-943-0 8 .0 9 .2006-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հրայր Կարապետյան ի, Արմեն Ռուստամյան ի, Միքայել Վարդանյան ի, Սպարտակ Սեյրանյան ի, Արայիկ Գրիգորյան ի, Ռուդիկ Հովսեփյան ի, Արմենուհի Հովհաննիսյան ի, Վահան Հովհաննիսյան ի, Գեղամ Մանուկյան ի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

2. Նախագծի ամբողջ տեքստում դրված գծիկներն անհրաժեշտ է հանել: Առաջարկում ենք հոդվածների մասերը, կետերը եւ ենթակետերը համարակալել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համապատասխան, որի համաձայն. «Հոդվածները եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Ենթակետերը կարող են համարակալվել արաբական թվանշաններով կամ հայերենի այբուբենի փոքրատառերով»:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`
Հ. Իսրաելյան