Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ » Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-931-08.08.2006-ՊԱ-010/0) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ` Նախագիծ ) եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 212-րդ հովածի 1-ին մասից հանել մի շարք բառեր: Նախագծով առաջարկվող հիշյալ հոդվածում կատարվող փոփոխությունը ամբողջական դարձնելու նպատակով առաջարկում ենք Օրենսգրքի 212-րդ հովածի 1-ին մասի սանկցայից հանել նաեւ «կամ» շաղկապը:

3. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվել է կատարել փոփոխություն Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում: Նշվածa փոփոխությունը ամբողջական դարձնելու համար առաջարկում ենք հիշյալ հոդվածի նշված մասերում «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածներով» բառով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`

Հ. Իսրայելյան