ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-912-27.06.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձաքննության է ենթարկվել ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի հոդված 1-ում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի համաձայն» արտահայտությունն առաջարկվում է հանել:

3. Հոդված 3-ի 1-ին մասում «առաջացնող» բառից հետո «տվյալ» բառն առաջարկվում է հանել:

4. Հոդված 6-ում «կառավարության» բառն առաջարկվում է հանել:

5. Օրենքի նախագծի ամբողջ տեքստում «բյուջետային օրենսդրություն» բառերն առաջարկվում է փոխարինել «օրենսդրություն» բառով:

6. Հոդված 14-ի 7-րդ կետում մարզպետարաններին եւ Երեւանի քաղաքապետարանին վերապահված գործառույթները, ըստ էության, պետք է վերապահվեն համապատասխանաբար մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին: Այդ առումով առաջարկվում է նշված հոդվածում եւ նախագծի ամբողջ տեքստում կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Նույն կետի 3-րդ մասում «հարկատուներից» բառն անհրաժեշտ է փոխարինել «հարկ վճարողներից» բառերով:

8. Հոդված 15-ի 4-րդ կետում «խելամիտ» բառն իր մեջ պարունակում է անորոշության որոշակի տարր եւ հստակեցման կարիք ունի:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Գ. Կիրակոսյան
Ա. Սարգսյ ան