ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հրայր Կարապետյանի, Վահան Հովհաննիսյանի, Մհեր Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը (փաստաթղթային կոդ ` Կ- 861 -25.04.2006-ՊԻ-010/0) իրավական փորձա քնն ության են ենթ արկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծերի փաթեթը չի կարող գնահատվել որպես ամբողջական: Մասնավորապես, «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտություն կծագի ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու, որը պետք վերաբերի մասնավոր թիկնազորային (պահնորդական) ծառայությունների ծառայողների կողմից լիազորությունները անցնելուն: Ընդ որում, ՀՀ Քրեական օրենսգրքում այդ հանցակազմը ճիշտ կլիներ սահմանել, որպես ընդհանուր հանցակազմ (1-ին մաս) եւ որակյալ հատկանիշներով հանցակազմ (2-րդ մաս):Դա պետք է լինի հատուկ նորմ:

Վերոգրյալը, սակայն, չի խոչընդոտել օրենքների նախագծերի փաթեթի փորձաքննության իրականացմանը:

«Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

2. Ն ախագծի 1-ին հոդվածում 2 անգամ կրկնվում է «կարգավորում է» բառը: Առաջարկում ենք կամ հանել երկրորդ «կարգավորում» բառը, կամ առաջինը փոխարինել «սահմանում է» բառով (ինչպես նախորդ նախագծում էր):

3 . Նախագծի 3-րդ հոդվածի «պահապան (պահնորդ)» հասկացությունը, ինչպես նաեւ 4-րդ, 5-րդ եւ 6-րդհոդվածների վերնագրերի եւ բովանդակության սկզբնամասերում հասկացություններն ամրագրվել են երկուական տերմիններով (թիկնազորային, պահնորդական): Ընդ որում, 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը վերաբերում է «թիկնազորային» գործունեությանը, իսկ վերը թվարկվածները` «թիկնազորային (պահնորդական)» գործունեությանը: Նման տերմինաբանական հավասարեցումըընդունելի չէ, քանի որ բովանդակում է ըստ էության տարբեր խնդիրների իրականացում, որով պետք որոշվի իրավունքների եւ պարտականությունների, ինչպես նաեւ պատասխանատվության շրջանակը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ պարբերություննում տրվում է «պահպանվող անձի» հասկացությունը: Այնուհետեւ նախագծի բազմաթիվ հոդվածներում մանրամասնում է պահպանվող անձանց կյանքի եւ առողջության պաշտպանությանը առնչվող թիկնազորային գործունեության շրջանակը (նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ա)ենթակետ, 13-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետ եւ այլն): Այս կապակցությամբ մտահոգում է ֆիզիկական անձանցկյանքի եւ առողջության պաշտպանության գործառույթը որոշված ծավալով դեպի մասնավոր թիկնազորային ծառայություններ ուղղելու հնարավորությունը: Նման լիազորություն վերապահելը, որպես կանոն, իրականացվում են, երբ բավարար չեն ներպետական միջոցները հիշյալ սահմանադրական իրավունքները ապահովելու գործում: Այդ խնդրին կանդրադառնանք սույն եզրակացության ստորեւ ներկայացված առանձին դրույթներում:

5. Նախագծի 5-րդ հոդվածի վերջնամասը ոչ թե սկբունքը է, այլ մեթոդ, ուստի շփոթմունք է առաջանում սկզբունքների եւ մեթոդների մինչեւ:

6. Նախագծի նույն 5-րդ հոդվածի վերջնամասում «առավել հուսալի եւ անվտանգ» բառակապակցությունում «առավել» բառը վերացական է, ենթակա է գնահատման եւ տարածական մեկնաբանման, ինչն ընդունելի չէ, հատկապես, երբ դա վերաբերում է ֆիզիկական անձի նկատմամբ զենք կամ այլ հատուկ եւ տեխնիկական միջոցներ գործադրելուն (չէ՞որ առավել հուսալի եղանակը ոտնձգություն իրականցնողին ոչնչացնելն է):

7. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ա) ենթակետի համաձայն թույլատրվում է իրականացնել պահպանվող անձի կյանքի եւ առողջության պաշտպանություն (այդ թվում` զենքի օգտագործումը): Նշենք, որ եթե առկա է սպառնալիքը, ապա պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում, իսկ եթե այն առկա չէ, ապա գործում է ՀՀ Քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածի նորմը:

8. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետի դրույթը առավելապես գտնվում է ՀՀ Քրեական օրենսրքի 42-րդ հոդվածի տիրույթում: Ընդ որում, Նախագծում այդ նորմի ամրագրումը ոչինչ չի փոխում:

9 . Օրենքի նախագծի 13-րդհոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի համաձայն պահապանը ( «թիկնապահը» ) իրավունք ունի իրականացնել քաղաքացիների անձնական զննություն, նրանց մոտ գտնվող առարկաների եւ պահպանվող օբյեկտ մուտք գործող տրա ն սպորտային միջոցների զննում: Եթե այս դրույթը քրեադատավարական նորմ է, ապա հակասում է Քրեական դատավարության օրենսգրքի 217-229-րդ հոդվածների դրույթներին: Քրեական դատավարության օրենսգրքում օգտագործվում է«զննում» եւ «անձնական խուզարկություն» տերմինները, ընդ որում, անձնական խուզարկությունը կարելի է անցկացնել միայն քննիչի կամ ոստիկանության կողմից ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններից որեւէ մեկի առկայության դեպքում, իսկ զննումը` տեղանքի, շինությունների, առարկաների, կենդանիների, մարդու կամ կենդանու դիակի զննումն է, որ ն անկացվում է քննիչի կողմից: Իսկ եթե Ն ախագծի հեղինակները ցանկացել են ամրագրել վարչաիրավական դրույթ, ապա անհրաժեշտ է համապատասխան նորմ ամրագրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Ամեն դեպքում , անհրաժեշտ է հստակեցնել մոտեցումը:

10. Նախագծի 15-րդ հոդվածով նախատեսված է, որ քաղաքացիների կյանքին, առողջությանը եւ գույքին ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառմամբ վնաս հասցնելու դեպքում թիքնապահը պարտավոր է գրավոր անհապաղ տեղեկացնել իրավապահ մարմիններին եւ թիկնազորային կազմակերպության ղեկավարին: Մեր կարծիքով, գրավոր եղանակը ոչ բոլոր դեպքերում կարող է զուգորդվել հիշյալ պարտականությունն անհապաղ կատարելու հետ: Արդյունքում կարող են ոչնչանալ կամ անհետանալ կամ վնասվել ապացույցները, հնարավոր են դեպքի վայրում փոփոխություններ, ինչը կարող է դժվարեցնել հետագայում քրեական գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությանը: Առաջարկվում է քննարկել այլընտրանքային մոտեցումներ ամրագրելու հարցը:

11. Ն ախագծի 16-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերն անհրաժեշտ է համարակալել:

12. Սույն եզրակացության 10-րդ կետում նշվածին վերաբերում է նաեւ 16-րդ հոդվածի (մի գուցե 5-րդ մասի գ) ենթակետի) դրույթը: Հատկանշական է, որ դժվար է սահմանազատել նախագծի 15-րդ հոդվածում ամրագրված «վնաս հասցնելը», Նախագծի 16-րդ հոդվածի 5-րդ մասի գ) կետում նշված` պատճառված մարմնական վնասվածքից: Պետք նաեւ հաշվի առնել, որ ՀՀ Քրեական օրենսգրքում անձի առողջության դեմ ուղղված հանցագործությունների դիսպոզիցիաներում, որպես տերմին օգտագործվում է առողջությանը վնաս պատճառելը:

Դրա հետ մեկտեղ ենթադրվում է, որ 5-րդ մասն առաջին չորս մասերից «նաեւ» բառով անջատելն ածանցյալ է դարձնում այդ մասում նշված պարտականությունները:

13. Նույն 16-րդ հոդվածի 5-րդ մասի ա) կետում նշված է, որ թիկնապահը պարտավոր է ձգտել, որպեսզի ոտնձգություն կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի: Իրականում, մեր կարծիքով, վնասը կարող է լինել նվազագույն, սակայն չի կարող հասցվել նվազագույնի:

14. Նույն 16-րդ հոդվածի 5-րդ մասի բ) կետում «ապահովել (ցուցաբերել)» հասկացությունները հավասարազոր չեն եւ ենթադրում են իրենց բովանդակությամբ, մեթոդներով, ծավալով եւ նպատակներով տարբեր գործողությունների կատարում:

15. Նախագծի 17-րդ հոդվածում նշված «ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաններ» դրույթը կարող է հանգեցնել տեխնիկական եւ հատուկ միջոցների թվին չդասվող բազմաթիվ այլ առարկանների օգտագործմանը (կացին, մուրճ, սղոց, էլեկտրական կտրող-սղոցող եւ այլ սարքեր, տարբեր տեսակի քիմիական նյութեր եւ այլն) օգտագործելուն, որոնք իրենց վտանգավորության աստիճանով չեն զիջում բազմաթիվ հատուկ միջոցների (օրինակ` տերմիկական, կտրող, ծակող, սղոցող եւ այլ էֆեկտներ): Ենթադրվում է, որ թիկնապահը պետք է գործի խիստ սահմանափակ շրջանակում, քանի որ այն զենքը, հատուկ եւ տեխնիկական միջոցները, որոնք վերջինիս տրամադրվում են բավարար են գործառույթն իրականացնելու համար: Ինչ վերաբերում է ինքնապաշտպանությանը, ապա դրա կանոնները եւ ինքնապաշտպանությանկանոնների խախտման վերաբերյալ դրույթները սահմանված են ՀՀ Քրեական օրենսգրքով (42-րդ հոդված):

16. Նախորդ կետում նշվածը վերաբերում է նաեւ 18-րդ հոդվածի 4-րդ կետին:

17. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետում ամրագրված դրույթը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսրքի հատուկ մասում սահմանված ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտին (44-րդ հոդված):

18. Օրենքի նախագծի 21-րդ հոդվածի համաձայն թիկնազորային կազմակերպության մասնաճյուղերի, ինչպես նաեւ հիմնարկներում եւ կազմակերպություններում անվտանգության ծառայողների ստեղծումն ու գործունեությունը իրականացվում է թիկնազորային կազմակերպությունների համար սահմանված կարգով:

Թիկնազորային կազմակերպությունների մասնաճյուղերն առանձին իրավաբանական անձինք չեն եւ հետեւաբար առանձին լիցենզիա չեն կարող ստանալ: Վերջիններս,կարծում ենք, կարող են աշխատելմեկ ընդհանուր լիցենզիայով: Ինչ վերաբերում է հիմնարկների եւ կազմակերպությունների անվտանգության ծառայություններին, ապա հասկանալի չէ, թե հիմնարկը, չհանդիսանալով իրավաբանական անձ, ինչպեսկարող է փաստաթղթեր ներկայացնել լիցենզավորման համար կամ կազմակերպությունը, որը զբաղվում է, ասենք, առեւտրային գործունեությամբ, ինչպես կարող է փաստաթղթեր ներկայացնել սույն օրենքով թիկնազորային կազմակերպություններիհամար սահմանված պայմաններով, երբ թիկնազորային կազմակերպությունների համար սահմանված պայմաններից մեկը այլ գործունեությամբ չզբաղվելն է: Պարզ չէ նաեւ, թե ասենք ինչո՞ւհիմնարկի անվտանգության ծառայությունը պետք է ունենա առնվազն 10 աշխատակից:

Նախագծում տրված չէ այն հարցի լուծումը, թե ներկայումս հիմնարկներում կազմակերպություններում աշխատող պահակները ինչ կարգավիճակ են ունենալու, արդյոք դրանք պետք է անդամագրվեն որեւէ թիկնազորային կազմակերպության

19. «Պատասխանատվությունը օրենքը խախտելու համար» վերնագրով Նախագծի 24-րդ հոդվածի վերաբերյալ արդեն նշվել է սույն եզրակացության սկզբնամասում:

20. Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի չէ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը:

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

21. Այս նախագծի վերաբերյալ դիտողություններ չկան:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

22. Նախատեսվում է լրացում կատարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի43-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության աղյուսակի 18-րդ բաժնում:

Առաջարկվում է քննարկել մասնագիտական ստուգում, որակավորման պահանջ եւ հաշվետվության պահանջ ներառելու անհրաժեշտության հարցը:

23. Նախագծի 2-րդ հոդվածում նշված` օրենքն ուժի մեջ մտնելուն վերաբերող դրույթը կիրառելի կլինի «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին« ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

24 . Նախագծի 2-րդ հոդվածում նշված` օրենքն ուժի մեջ մտնելուն վերաբերող դրույթը կիրառելի կլինի «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
OՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Մ. Հակոբյան