ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հ այաստանի Հ անրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում փորձա քնն ության է ենթ արկվել Հ այաստանի Հ անրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այ ս ուհետ` Նախագիծ) (Կ-837-03.04.2006-ՊԻ-010/0 փաստաթղթային կոդով) եւ ստորեւ ներկայացվում է Նախագծի վերաբերյալ Վարչության եզրակացությունը:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի (այ ս ուհետ` Օրենսգիրք ) 132-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասում հանցակազմի օբյեկտիվ կողմը ներկայացված է հարկադրանքի ձեւերով: Հարկ ենք համարում նշել, որ հոդվածում նկարագրվող հանցագործության օբյեկտիվ կողմը կարող է դրսեւորվել նաեւ օրինակ` խարդախությամբ եւ անձի վիճակի խոցելիության օգտագործմամբ, այսինքն` պարտադիր չէ, որ արարքն ուղեկցվի բռնությամբ: Այդ հիմքով հիշատակված հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված արարքը բռնությամբ կատարելը պետք է դիտվի որպես որակյալ հատկանիշ եւ իր տեղը գտնի հոդվածի 2-րդ մասում:

2. Նույն հոդվածի հիշատակված դիսպոզիցիայում «օգտագործելու» բառից հետո դրված «կամ» շաղկապի առկայությունը հանգեցնում է նրան, որ վճարումներ կամ բարիքներ ստանալը կամտալը կապվում է բացառապես վերահսկող համաձայնության հետ, իսկ մնացածը դուրս է մնում:

3. Առաջարկում ենք նաեւ 1-ին հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել այնպես, որ 2-րդ մասը հնարավոր լինի սկսել «Նույն արարքը, որը կատարվել է» բառերով:

4. Մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ հոդվածի 2-րդ մասում նախատեսված սանկցիան նախատեսում է պատիժ` ազատազրկում առավելագույնը 7 տարի ժամանակով: Ենթադրվում է, որ միշտ չէ, երբ, օրինակ, պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված այդ արարքը չափահաս հասուն անձնավորության նկատմամբ ավելի վտանգավոր է, քան 2-րդ մասում նշված զոհերի նկատմամբ:

5. Մեր կարծիքով, հոդվածի 3-րդ մասում նկարագրված ծանրացնող հանգամանքների թվարկումից դուրս են մնացել վտանգավորության բարձր աստիճան ունեցող այն հանգամանքները, ինչպիսիք են, օրինակ, հոդվածում նկարագրված արարքի կատարումը պետական սահմանը հատելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ դրանք տուժողից վերցնելու, ոչնչացնելու միջոցով տուժողի մարմնի մասերը եւ հյուսվածքները վերցնելու նպատակով:

6. Հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «մահ» բառից հետո անհրաժեշտ է դնել ստորակետ եւ ավելացնել «ծանր վնաս առողջությանը» բառերը:

Մեր կարծիքով, անհրաժեշտ է նույն մասում որպես արարքի որակյալ հատկանիշ նշել արարքը շատերի կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով կատարելու դրույթը:

7. Հոդվածի 5-րդ մասում օգտագործված «ներգրավել» բառը բովանդակային առումով սխալ է, քանի որ ներգրավելը շահագործման եղանակ է. այն մի դեպքում կարող է լինել հանցագործության կատարման եղանակ, մյուս դեպքում` նպատակ:

Նույնը վերաբերում է մարդու մարմնի մասերը կամ հյուսվածքները վերցնելուն:

8. Նախագծով Օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում ամրագրված դրույթներին վերաբերող դիտողությունները` կապված արարքի որակյալ հանգամանքների հետ, վերաբերվում են նաեւ Նախագծի 1321 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում ամրագրված դրույթներին:

9. Նախագծով Օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան վերանայելու դեպքում կարիք կառաջանա վերանայել նաեւ 261 հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան:

Մտահոգում է, որ Նախագծի 132, 1321 եւ 261 հոդվածների որակյալ հատկանիշների տրամաբանությանը չի պահպանվել: Այսպես, օրինակ, պաշտոնական դիրքի օգտագործմամբ 132 հոդվածում նշված արարքը կատարելը դիտվում է որպես հատկապես որակյալ հատկանիշ, իսկ 1321 եւ 261հոդվածներում` որպես որակյալ հատկանիշ:

10. Նախագծի 261 հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան ամբողջությամբ չի փակում այդ հանցագործության հնարավոր այլ եղանակները: Մասնավորապես նախատեսված չէ պատասխանատվություն պոռնկությամբ զբաղվելու շարունակելուն հարկադրելու համար:

Այն նախատեսված չէ նաեւ Նախագծի 132 եւ 1321 հոդվածների դրույթներով:

11. Ամբողջ Նախագծի իմաստն ուղղված է քրեա-իրավական պաշտպանությանը, մինչդեռ, զոհերի պաշտպանության քաղաքականությունը իր մեջ ներառում է վերջիններիս բժշկական եւ սոցիալական վերականգնումը, սոցիալական աջակցությունը, նրանց` որպես քրեական դատավարության մասնակիցների հատուկ կարգավիճակով պաշտպանելը, վնասների հատուցման խնդիրը եւ բազմաթիվ այլ մեխանիզմներ: Վերջինն իր հերթին ենթադրում է պաշտպանության հատուկ եղանակների ամրագրում առանձին օրենքում, որի դրույթները ոչ թե դատավարական են, այլ կազմակերպական, վարչական, կառավարչական եւ պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին, ներառյալ` 2005 թվականի մայիսի 16-ին Եվրոխորհրդի համապատասխան կոնվենցիայի պահանջներին: Նշենք նաեւ, որ թրաֆիքինգի զոհերի, ինչպես նաեւ քրեական դատավարության մասնակիցների (տուժող, վկա, մեղադրյալ, ամբաստանյալ, դատապարտյալ, նրանց օրինական ներկայացուցիչներ եւ այլ մասնակիցներ) պաշտպանությանը վերաբերող համապարփակ օրենսդրությունը բացակայում է: Դա կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ կազմակերպված, ներառյալ` անդրազգային հանցավորության դեմ պայքարում: Ուստի, անհրաժեշտ է քննարկել Նախագիծը նման բովանդակությամբ օրենք ընդունելու համատեքստում:

12. Նախագծի առանձին դրույթների վերաբերյալ արվել են բազմաթիվ այլ դիտողություններ, որոնք կարող են քննարկվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Երեմյան
Հ. Իսրաելյան